Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիր նավը ծով է դուրս եկել` ԻՊ-ի դեմ պայքարելու
International newsՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիր նավն ուղևորվել է Միջերկրական ծով` մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական պայքարին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով BFM TV հեռուստաալիքը:
Ավիակիր նավը երկուշաբթի երեկոյան դուրս է եկել Տուլոն նավահանգստային քաղաքից: Ավիակիրը կդիրքավորվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Նավում 24 Rafale կործանիչ է կայանված, որը եռակի կմեծացնի Ֆրանսիայի օդուժը տարածաշրջանում:
Ներկա պահին 12 ֆրանսիական կործանիչներ, որոնք հարվածներ են հասցնում ԻՊ-ի դիրքերին, տեղակայված են Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների օդանավակայաններում: