Սիրիական բանակը գրոհ է սկսել Համա մարզում գրոհայինների դիրքերի ուղղությամբ
International newsՍիրիական բանակը և աշխարհազորայինների ջոկատները մասշտաբային գրոհ են սկսել Համա մարզի հյուսիսում: Կառավարական զորքերը շարժվում են Քոուքաբ բնակավայրի ուղղությամբ: Այդ մասին չորեքշաբթի օրը РИА Новости-ին հայտնել է սիրիական ազգային աշխահազորայինների ուժերում գտնվող աղբյուրը:
«Սիրիական բանակը և աշխարհազորայինները մասշտաբային ռազմական գործողություն են սկսել Համայի հյուսիսում: Դրանք ավելի քան մեկուկես ամիս շարունակվող «Ջունուդ ալ-Աքսա» խմբավորման գրոհայինների հարձակումների պատասխան գործողություններն են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հաղորդվում է, որ այժմ մարտեր են ընթանում Քոուքաբ բնակավայրի շրջանում:
Ահաբեկիչներն օգոստոսից փորձեր են ձեռնարկել գրավել Համայի հյուսիսում գտնվող բնակավայրերը, մոտենալ վարչական կենտրոնի ուղղությամբ, սակայն բանակին հաջողվել է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և անցնել հակահարձակման: