ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի` Օկինավայի մոտ ընկած ինքնաթիռի օդաչուին հաջողվել է փրկվել
International newsՀինգշաբթի ճապոնական Օկինավայի պրեֆեկտուրայից 130 կմ հեռավորության վրա ընկած ամերիկյան Harrier II մարտական ինքնաթիռի օդաչուին հաջողվել է փրկվել, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ծովային անվտանգության ճապոնական ծառայության տվյալների համաձայն, մոտ 15.30-ին հաղորդագրություն է ստացվել, որ «ԱՄՆ-ի ինքնաթիռը ծովն է ընկել», ինչին հետեւել է որոնումներ սկսելու խնդրանք: Որոնումների համար ուղարկվել է պարեկային մոտորանավակ եւ ուղղաթիռ:
Միաժամանակ, հայտնում են տեղի իշխանությունները, տեղեկություն կա, որ օդաչուին հաջողվել է փրկվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օկինավայում ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի Կադենայի բազային կցված մարտական Harrier II-ը ծովն է ընկել: Համապատասխան տեղեկությունը ծովային անվտանգության ճապոնական ծառայությունը ստացել է ամերիկյան հրամանատարության արտակարգ իրավիճակների կենտրոնից: