Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետը նորանշանակ նախարարներից համարձակ քայլեր է ակնկալում

Society

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ նախարարներին և նշել, որ նրանք համեստ, պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում նախարարները կներկայացնեն համապատասխան ծրագրեր իրենց ղեկավարած ոլորտների զարգացման վերաբերյալ:

«Շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնել եք համատեղ աշխատել և ակնկալում եմ շատ համարձակ, գործնական քայլեր»,-ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ այժմ քննարկման փուլում է և հետագայում կկիրառվի նախարարությունների, գերատեսչությունների գործունեության արդյունավետության գնահատման համակարգ, որի գլխավոր հայտանիշը կլինի ներդրումների ներգրավումը:

Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Այդ առումով Կարեն Կարապետյանը կարևորել է խնդրի լուծման տարբերակների և համապատասխան հայեցակարգի մշակումը՝ երկարաժամկետ կտրվածքով: Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերման խնդրին՝ նշել է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները:

«Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- նշել է վարչապետը:

 Փոփոխություններ՝ ՀՀ կառավարության կառուցվածքում

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանվանել որոշ նախարարություններ: Այսպես՝ Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Նախարարությունների ցանկից նախատեսվում է հանել Քաղաքաշինության նախարարությունը: Կարեն Կարապետյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը:

Ըստ նրա՝ Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որն օգնելու է գործարարներին, քննարկելու է նրանց կողմից բարձրացված հարցերը, առարկությունները, առաջարկությունները, նպաստելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը: Վարչապետի խոսքով՝ «էկոնոմիկա» բառը նախարարության անվանումից հանելը, չի նշանակում, որ այդ գործառույթը չի իրականացվելո ւ: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս քննարկվում է Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող Ջրային տնտեսության պետական կոմիտեն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում ներառելու հարցը: Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ոլորտն ունի իր առանձնահատկությունները և տրամաբանական է, որ ՏՏ-ին առնչվող հարցերով զբաղվի Տրանսպորտի և կապի նախարարությունը: Բացի այդ, քննարկվում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը միացնելու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտն Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնելու և առանձին կոմիտե ստեղծելու հարցերը: Ինչ վերաբերում է Քաղաքաշինության նախարարությանը, ապա ըստ կառավարության ղեկավարի, նպատակահարմար է ստեղծել Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե: Կարեն Կարապետյանը հայտնել է նաև, որ վերոնշյալ հարցերին, անհրաժեշտության դեպքում, կանդրադառնան կառավարության նոր ծրագիրը ներկայացնելուց հետո: 

Կառավարությունը հավանություն է տվել նաև ««ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի և պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ սեպտեմբերի 26-ին ժամը 12:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:

Կկանոնակարգվեն ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները 

Պետական գնումների շրջանակում պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները կանոնակարգելու և ավիափոխադրող ընկերությունների կողմից ներկայացվող գնառաջարկների միջև ընտրություն կատարելու չափորոշիչները սահմանելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ ավիատոմսերի գնման գործընթաց իրականացվում է միայն էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա անմիջապես ավիաընկերությունների գնառաջարկների միջև, իսկ ընտրությունը կատարվում է տնտեսապես առավել շահավետ ավիատոմս ձեռք բերելու սկզբունքով:

Ընդ որում, պատվիրատուներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նախընտրելի ավիատոմս նաև բացառապես բանկային քարտերի կիրառմամբ՝ ցանկացած այլ էլեկտրոնային հարթակից, եթե համանման պայմաններով նույն տոմսն ավելի էժան է միասնական էլեկտրոնային հարթակում գնանշվածից: Այսպիսով՝ որոշման ընդունման արդյունքում, մասնավորապես, կկրճատվեն անհրաժեշտ չհամարվող ծախսերը, կտնտեսվեն միջոցները, կբացառվեն հնարավոր չարաշահումները և կոռուպցիոն ռիսկերը տվյալ տեսակի գնումների գործընթացում: Ան դրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք»:

Գործադիրը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ քաղծառայության համակարգում կատարողականների գնահատման համակարգի օբյեկտիվության աստիճանի բարձրացման նպատակով, ինչպես նաև աշխատողների համար գնահատման բարեփոխված համակարգի միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է կատարողականների գնահատման սանդղակում գնահատականները ներկայացնել առավել ճկուն տիրույթով, ներդրնել ստանդարտ շեղման բանաձև, որը հնարավորություն կտա առավել օբյեկտիվ գնահատել աշխատողներին, նվազեցնել ընդհանուր գնահատականի նվազագույն շեմը՝ սահմանելով 60 տոկոս: Կառավարության ղեկավարն, առնդրադառնալով որոշմանը, հանձնարարել է գերատեսչության ղեկավարներին ներկայացնել առաջարկներ, որոնք համապատասխան շարժառիթներ կստեղծեն աշխատակիցների համար՝ առկա հնարավորությունների սահմաններում: 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի www.e-gov.am միասնական էլեկտրոնային համակարգում գործունեության իրականացման ծանուցման ինստիտուտի ներդրման նպատակով:

Նախատեսվում է նորացնել շտապ բուժօգնության ավտոպարկը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020թթ. ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրին, որի շրջանակում կիրականացվեն շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների մատչելիությանը, հասանելիությանը, որակի և արդյունավետության ապահովմանը, կյանքին սպառնացող վիճակներում շտապ բուժօգնության ծառայության արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, նախատեսվում է շտապ բուժօգնության մասնագիտացված բրիգադների ձևավորում, ՀՀ և Երևանի շտապ բուժօգնության ավտոպար կի նորացում, ժամանակակից սարքավորումներով և դեղարկղով ապահովում: Շտապ օգնության ծառայության արագ և որակյալ արձագանքման արդյունքում կնվազեն հաշմանդամության և մահացության դեպքերը:

Ներառական, որակյալ կրթություն՝ բոլոր երեխաների համար

Գործադիրի որոշմամբ Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը կվերանվանվի Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Հիմնավորման համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում: Այն կնպաստի կրթության ոլորտում սահմանված նպատակների իրականացմանը, մասնավորապես կապահովի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն բոլոր երեխաների համար: Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն՝ այս տարվա ընթացքում նախատեսվում է Սյունիքի մարզում 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում: 
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը: 

Գործադիրն ընդունել է նաև «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին որոշում: Կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի բուհի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը:

Բարելավվում են անասնապահության զարգացման հնարավորությունները 

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» և «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի շրջանակում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրերի հիմնական նպատակն է խթանել արոտավայրերի բարելավմանը ու անասնապահության զարգացմանը հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է ծրագրերի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգերը և ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան ու այլ գույքը նվիրաբերել համապատասխան համայնքներին ու կոոպերատիվներին: Արդյունքում 14 համայնքի արոտավայրեր կապահովվեն ջրարբիացման համակարգով, կբավարարվի 43 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկը և այլն:

Այլ որոշումներ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մեկ տարով՝ 2017թ. հունիսի 30-ը, հետաձգելու նպատակով:Անդրադառնալով նախորդ նիստին տրված ՀՀ վարչապետի հանձնարարականին՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ արտոնությունների տրամադրման ընթացակարգերն առավել դյուրացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ներդրողների, գործարարների բարձրացրած հարցերին արագ արձագանքելու համար անհրաժեշտ է նախարարությանը որոշ լիազորություններ տալ: 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական գործառույթներն իրականացնելու և բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն ուղղակի վաճառքի ձևով ձեռք կբերի համալիրի սեփականությունը հանդիսացող անշարժ և շարժական գույքը սնանկության գործով կառ ավարչից: Պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականություն իրականացնելու, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2016թ.-ի երկրորդ կիսամյակում բյուջետային ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությամբ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետին առաջարկություններ ներկայացնել մարզահամերգային համալիրի կառավարման հետ կապված, որպեսզի այն ֆինանսական բեռ չլինի պետության համար:
Գործադիրն ընդունել է Արթիկի նավթամթերք ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշում: Ընկերությունը 2004թ.-ից գործունեություն չի իրականացնում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման են ներկայացվել երեք անգամ: 

Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է գույքագրել և լուծում տալ բոլոր նման ձեռնարկությունների խնդրին: 

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող անձին խնամքի նպաստ է ն շանակվում բացառապես այն դեպքում, երբ ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, և ԼՂՀ-ում ծնողին խնամքի նպաստ չի նշանակվել:

Ընդ որում, սահմանվում է, որ խնամքի արձակուրդում գտնվելու և ԼՂՀ-ում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը ԼՂՀ իրավասու մարմնից ստանում է նպաստ նշանակող մարմինը (այսինքն` քաղաքացին ազատվում է փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունից):

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes