Կենտրոնական Իտալիայում երկրաշարժի վնասը կազմում է առնվազն 4 մլրդ եվրո
International newsԻտալիայի կենտրոնում օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասը մոտավոր գնահատականներով կազմում է 4 մլրդ եվրո։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վաչապետ Մատեո Ռենցին՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 297 մարդ։
«Նվազագույն գնահատականներով՝ վնասը կազմում է առնվազն 4 մլրդ եվրո։ Մենք դեռևս գնահատել ենք վնասը առավել տուժած շրջաններում, որտեղ մարդիկ են զոհվել, իսկ շինությունների վնասվածքներ կան բազմաթիվ հարակից գոտիներում»,- ասել է վարչապետը։
Ինչպես հայտնել է Քաղպաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն՝ տանիքից զրկված մոտ 3000 մարդկանց համար փայտե տներից ժամանակավոր ավանի կառուցումը 7 ամիս կպահանջի։