Ավստրիական ավիաընկերությունը կգործարկի աշխարհում ամենակարճ միջազգային չվերթը
International newsԱվստրիական People’s Viennaline ավիաընկերությունն ազդարարել Է աշխարհում ամենակարճ միջազգային չվերթի բացումը: Փոխադրողը ութ րոպե տեւողությամբ թռիք կկազմակերպի Շվեյցարիայից Գերմանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտնել Է The Daily Mail թերթը:
People’s Viennaline-ն պլանավորում Է շվեյցարական Սանկտ-Գալեն-Ալտենրայն օդանավակայանից ուղեւորներին տեղափոխել Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆեն քաղաքի օդանավակայան: Այս ուղղությունը կբացվի նոյեմբերի 2-ին:
Երթուղու երկարությունը կկազմի շուրջ 21 կիլոմետր: Չվերթները կկատարվեն օրական երկու անգամ: Մեկնումի եւ վերադարձի տոմսի արժեքը 40 եվրո Է:
People’s Viennaline ավիաընկերությունը հիմնադրվել Է 2010 թվականին: Այն բազավորված Է Սանկտ-Գալեն-Ալտենրայն օդանավակայանում եւ հիմնականում չարտերային թռիչքներ Է կատարում Խորվաթիա, Իտալիա եւ Իսպանիա: