Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ահաբեկչության վտանգ կա. ոստիկանությունը փակել է փողոցները
International newsԹուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում ոստիկանությունն անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել` կապված ահաբեկչության մասին հետախուզական տվյալների հայտնվելու հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մասնավորապես, հսկողությունն ուժեղացվել է մզկիթների ու գլխավորապես կենտրոնական Ուլու մզկիթի շուրջ: Ճանապարհները երթևեկության համար փակվել են, ուրբաթօյա նամազի (աղոթքի) համար մզկիթ եկածները ներս են առնվել միայն մանրամասն զննումից հետո:
Դատարկվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակները` հաշվի առնելով, որ դրանք ևս կարող են լինել թիրախում:
Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանությունը սեպտեմբերի 22-ին նախազգուշացրել էր իրքաղաքացիներին Գազիանթեփում (Այնթապ) հնարավոր ահաբեկչական սպառնալիքիվերաբերյալ: ԱՄՆ քաղաքացիներին ուղղված հաղորդագրության մեջ դեսպանատնից հայտնել էին,որ իրենք ունեն տվյալներ Գազիանթեփում «ահաբեկչական խմբավորման» դեմ ոստիկանությանկողմից տարվող գործողությունների վերաբերյալ: Համաձայն այդ տեղեկության` ահաբեկիչները նպատակ ունեն թիրախավորել առևտրային կենտրոնները կամ արևմտյան երկրներիհաճախորդների կողմից նախընտրվող ռեստորաններն ու սրճարանները: Միացյալ Նահանգներիդեսպանատունը հորդորել էր իր քաղաքացիներին հնարավորության դեպքում հեռու մնալ նմանվայրերից: