Ուկրաինան աշխատում է հասնել Նիդերլանդների կողմից ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը
International newsՈւկրաինան շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հասնի Նիդերլանդների կողմից ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի եվրաինտեգրացիայի հարցերով փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն՝ Գերագույն ռադայում կառավարության հարցուպատասխանի ժամին պատասխանելով պատգամավորների հարցերին: Այս մասին հայտնում է ԼԻԳԱ.net-ը:
«Մենք շարունակում ենք աշխատել… Կարծում ենք, որ մեզ համար անհրաժեշտ է ստանալ Նիդերլանդների վավերացումը, գուցե հատուկ դիրքորոշման նշումով»,- ասել է նա: Կլիմպուշ-Ցինցաձեն նշել է, որ, ցավոք, դատելով Նիդերլանդների վարչապետի հայտարարությունից՝ իշխանությունները պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հետ ասոցացմանն աջակցելու որոշման համար, որն ընդունվել է 2015 թվականի հուլիսին:
«Իսկ այժմ ուշադրություն են դարձնում խորհրդակցական հանրաքվեին, Նիդերլանդների բնակիչների 20 տոկոսի կարծիքին, որի պատճառով Ուկրաինան կարող է դառնալ այդ քվեարկության (հանրաքվեի – խմբ.) պատանդը»,- ասել է նա:
Ապրիլին Ուկրաինայի եւ ԵՄ–ի միջեւ Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցով Նիդերլանդներում անցկացված հանրաքվեին դեմ է քվեարկել 61 տոկոսը, կողմ՝ 38,2 տոկոսը: