Թաիլանդը և Ինդոնեզիան մտադիր են ռուսական հիդրոինքնաթիռներ ձեռք բերել
International newsՌԴ Միավորված ավիաշինարարական ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Հիդրոավիասրահ-2016» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Թաիլանդի և Ինդոնեզիայի ներկայացուցիչների հետ բանակցություններ են անցկացվում և ակնկալվում է նախնական համաձայնագրեր կնքել ռուսական նորագույն ինքնաթիռներ ձեռք բերելու շուրջ:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, ՌԴ պաշտպանության նախարարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը 6-ական БЕ-200ЧС հիդրոինքնաթիռ են պատվիրել, իսկ Թաիլանդն ու Ինդոնեզիան նախատեսում են 6-ական ինքնաթիռ ձեռք բերել իրենց զինված ուժերի ապառազինման կազմը համալրելու համար:
Հաղորդվում է, որ ներկա պահին քննարկվում է Չինաստանում և Ղազաստանում համատեղ արտադրության Бе-103 հիդրոինքնաթիռների թողարկման կազմակերպման հարցերը: