Yerevan, 12.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բրիտանական հեղինակավոր Telegraph պարբերականը պատմել է Հայաստանի 25 ամենատպավորիչ կողմերի մասին

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Աշխարհի հնագույն գինեգործարանն այստեղ է գտնվում

Հնագետները հենց այսպես են պնդում: 2011 թ. նրանք վերջապես պարզեցին, թե որն է աշխարհում ամենահին գինեգործարանը: Այն գտնվում է Արենի գյուղի մոտ գտնվող մի քարայրում:

 

Առաջին ազգն է եղել, որ ընդունել է քրիստոնեությունը

Քրիստոնեությունը նախկին Հայկական թագավորությունում տարածվեց անմիջապես Հիսուսի մահից հետո, սակայն պաշտոնական կրոն հռչակվեց միայն 4-րդ դարում: Բայց միևնույն է, այն առաջինն էր ողջ պատմության մեջ:

 

… և այն ունի եկեղեցիներ, որոնք ապացուցում են այդ փաստը

Հազարամյա վանքերից մինչև փլատակված տաճարներ. Հայաստանը լի է քրիստոնեական պաշտամունքային վայրերով: Իզուր չէ Հայաստանն անվանվել «եկեղեցիների երկիր»: Անհնար է առանձնացնել լավագույն եկեղեցին Հայաստանում, սակայն մեր ամենասիրելիներից մեկը Տաթևի վանքն է՝ ապշեցուցիչ մի կառույց՝ հավերժ գեղեցիկ տարածքում:

 

Շախմատն ուսումնական ծրագրի մաս է կազմում

Հենց սրանով է բացատրվում այն փաստը, որ հայերն արտակարգ են շախմատ խաղում: Սովետական Միությունից դուրս գալուց հետո Հայաստանն այս սպորտաձևում դարձավ աշխարհում լավագույններից մեկը: Տղամարդկանց թիմը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), Աշխարհի թիմային առաջնությունում (2011) և Շախմատի օլիմպիադայում (2006, 2008, 2012):  Մինչդեռ կանանց թիմը փայլել է Եվրոպայի առաջնությունում (2003):

 

1,5 միլիոն մարդ է զոհվել Մեծ եղեռնի ժամանակ

1915 թ. Օսմանյան կառավարությունը կազմակերպեց 1,5 միլիոն հայերի համակարգված բնաջնջում, որը կոչվում է Հայոց Մեծ եղեռն: Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան ժխտում է դրա՝ ցեղասպանություն լինելը, սակայն 28 այլ պետությունների կառավարություններ , ինչպիսիք են Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, միանշանակորեն ճանաչում են ցեղասպանությունը:

 

Հայկական սփյուռքում ավելի շատ մարդ է բնակվում, քան հենց Հայաստանում

1915 թ. դեպքերը ստիպեցին միլիոնավոր հայերի արտագաղթել երկրից: Նրանք ամուր համայնքներ ստեղծեցին ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում: Շուրջ 5,6 միլիոն հայ բնակվում է արտասահմանում, ինչը գերազանցում է Հայաստանում ապրող հայերի թվին (3 միլիոն):

 

Այն ծնունդ է տվել մեծ աստղերի

Հայաստանը հանրահայտ Շեռի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի նախնիների տունն է եղել: Այն նաև մասամբ «պատասխանատու» է Քարդաշյան ընտանիքի համար. Նրանց հայր Ռոբերտ Քարդաշյանը հայ է եղել:

 

Հայերը վստահությամբ ասում են, որ գիտեն, թե որտեղ է գտնվում Նոյի տապանը

Հայերը հավատացած են, որ Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան սառցե գագաթին: Բազմաթիվ արշավներից հետո անգամ այն այդպես էլ չի գտնվել, սակայն, միևնույն է, բոլորն առ այսօր նույն հավատքով են: Տապանը պատկերված է երկրի զինանշանի վրա:

 

Ազգային խորհրդանիշը գտնվում է Թուրքիայի տարածքում

Ձյունապատ Արարատը Հայաստանի ազգային խորհրդանշանն է, որը սուրբ է համարվում: Հայկական գրականության և արվեստի մեջ ամենատարածված խորհրդանիշն է արարատը, որը, սակայն, գտնվում է Թուրքիայի տարածքում: Սա միշտ այսպես չի եղել. Սուրբ լեռը փոխանցվել է Հայկական թագավորության, Պարսկաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի մեջ:

 

Այն ունի աշխարհում ամենահին մայրաքաղաքներից մեկը

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը նախագծվել է Հռոմից դեռևս 29 տարի առաջ: Այն ունի պատմական շատ կառույցներ, բազմաթիվ հրաշալի թանգարաններ և իհարկե՝ երևում է Արարատ լեռը:

 

Երևանին նաև անվանում են վարդագույն մայրաքաղաք

Երևանն իր վարդագույն երանգը ստանում է վարդագույն տուֆից, որից էլ կառուցված են քաղաքի շենքերի մեծամասնությունը:

 

Չերչիլը ճաշակել է հայկական կոնյակ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իոսիֆ Ստալինը հայկական կոնյակի տասնյակ տեսակներ էր ուղարկում Ուինսթոն Չերչիլին, որն էլ դրանք մեծ հաճույքով էր ճաշակում: Կոնյակի հանդեպ նա իր սերը չէր թաքցնում: Ըստ իրեն՝ նա 71 տարեկանում արդեն այնքան կոնյակ էր խմել, որ երեք երկաթուղային վագոն կլցնեին դրանով:

 

Այստեղ է գտնվում աշխարհում ամենաերկար ճոպանուղին

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ ամենաերկար, երկկողմանի ու առանց դադարի ճոպանուղին գտնվում է Տաթևում, ունի 5,752մ երկարություն: Ճոպանուղին միացնում է Հալիձոր գյուղը Տաթևի վանքի հետ և վերևից անկրկնելի տեսարան է բացում դեպի Որոտան գետը:

 

Այն տեխնիկական պատերազմի մեջ է

Հայաստանի և հարևան Ադրբեջանի հարաբերությունները երկար ժամանակ այնքան էլ լավ չեն եղել և դրանց միջև պատերազմը տեխնիկապես շարունակվում է մինչ օրս: Խնդիրը Լեռնային Ղարաբաղն է՝ Ադրբեջանի հարավարևմտյան հատվածում գտնվող տարածք, որը բնակեցված է էթնիկ հայերով: Ըստ հայերի՝ այն բաժանվել է Ադրբեջանից 1994 թ.՝ երկու երկրների միջև արյունալի պատերազմից հետո: Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի ռեժիմ է հայտարարվել 1994 թ., սակայն այս տարի թարմ կռիվներ եղան:

 

Կարող եք դահուկներ քշել այստեղ

Դահուկասպորտի գլխավոր կենտրոնը Ծախկաձորն է, որն ունի 27կմ երկարություն ունեցող զառիթափեր, նաև 6 վերելակներ՝ գագաթ բարձրանալու համար: Պատրաստ եղեք վճարել 8500 ՀՀ դրամ՝ մեկօրյա դահուկասպորտի համար:

 

Հայ ժողովուրդը քարի պես ամուր է

Հայաստանը Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ շահեց մեկ ոսկե և երեք արծաթե մեդալներ, որոնցից բոլորը ծանրամարտից կամ ըմբշամարտից էին: Այսքանը երևի թե բավական է նկարագրելու համար:

 

Նրանք շատ են սիրում Շակիրային

Շատ հայեր ուրախ էին լսել Շակիրայի յուրօրինակ ձայնը, երբ նա համերգ տվեց հարևան Ադրբեջանում: Կոլումբացի երգչուհին այդ ժամանակ դուրս եկավ բեմ՝ իր ազգային դրոշը հակառակ պահած: Այսինքն այն ուներ Հայաստանի դրոշի տեսքը:

 

Հայկական հացը ցուցակագրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Ճաշի սեղանն անհնար է պատկերացնել առանց լավաշի մեծ կտորների: Լավաշը տափակ հաց է, որը հայկական խոհանոցի զարդն է համարվում: Սա այնքան կարևոր ուտելիք է համարվել, որ հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգությունների» ցանկում:

 

Այստեղ էգտնվում Կովկասի ամենամեծ լիճը


Ինչպիսի՜ գեղեցկություն: Սևանա լիճը, որը ծածկում  է ՀՀ տարածքի 1/6-ը, շրջապատված է Գեղամա լեռներով և աննման Սևանավանք տաճարով:

 

Հայ կանայք ամենագրավիչն են աշխարհում

Ամերիկացի 44,000 տղամարդիկ գտնում են, որ հայ կանայք ամենագրավիչն են: Արդյունքերը հիմնականում ստացվել են Քիմ Քարդաշյանի շնորհիվ, ով պայթեցրել էր համացանցը «Paper» ամսագրի համար իր մերկ ֆոտոշարքով:

 

Այնքան էլ մեծ բախտ չունեն ֆուտբոլի հարցում

Չնայած որ ֆուտբոլը համարվում է Հայաստանի ազգային սպորտաձևը, միևնույն է, այն այնքան էլ լավ զարգացած չէ այստեղ: Համենայն դեպս միջազգային մակարդակում հաշված: Անկախություն ձեռք բերելուց հետո ազգային հավաքականը չի կարողացել պայքարել UEFA Եվրոպայի ֆուտբոլային առաջնություններում կամ FIFA World Cup-ում մասնակցելու համար:

 

Այն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհաին ժառանգության կառույցներ

Դրանք են Հաղպատի և Սանահինի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոցը, Գեղարդը:

 

Հայկական այբուբենի քանդակներ կան

2005 թ., երբ հայկական այբուբենը տոնում էր իր ծննդյան 1,600 ամյակը, ստեղծվեցին 36 տառերի քանդակները, որոնք տեղակայվեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտակայքում: Այսօր այցելուները կարող են տեսնել հսկայական տառերը, որոնք հպարտ կանգնած են Ապարն քաղաքում:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution