5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայում
International newsՈւժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայում սեպտեմբերի 24-ին ժամը 02:11-ին (տեղի ժամանակով): Ուժգնությունը հասել է 5,3 մագնիտուդ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին տեղեկացնում է երկրաֆիզիկայի Ազգային ինստիտուտը։ Այն սկզբում հայտնել է 5,6 մագնիտուդի մասին, իսկ մի փոքր ավելի ուշ ճշգրտել է՝ 5,3։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնն եղել է Վրանչա շրջանում, իսկ օջախը՝ 88,4 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Ռումինիայի ամբողջ տարածքում, ինչպես նաև Ուկրաինայում և Մոլդովայում։
Զոհերի և փլուզումների մասին չի հայտնվում։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, մինչև այս պահը օգնության համար դիմողներ չեն եղել։ Այնուամենայնիվ, բնակիչները հետաքրքրվել են, թե արդյոք հարկավո՞ր է լքել իրենց տները։