Yerevan, 04.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանում գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցների մասնակցությամբ մեկնարկել է Բերքի փառատոնը

Society

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը» մեկ հարկի տակ է հավաքել ավելի քան 100 ֆերմերային խմբերի, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցների Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից: Երևանում սեպտեմբերի 24-ին մեկնարկել է «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը», որն անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ: Միջոցառման հիմնադիրը գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն է, այն անցկացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնի բացմանը ելույթով հանդես եկավՀայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Հայաստանում ԵՄ դեսպանը ներկաներին ողջունեց հայերեն, այնուհետև հավելեց, որ հպարտ է, որ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մշակվել և իրականացվում է այս գեղեցիկ միջոցառումը: «Այս փառատոնը ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու միջոց է, այն բոլոր հայերի համար հպարտանալու և տնտեսության այս ճյուղի ներուժը ցուցադրելու առիթ է: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտ նել այս միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանի  ապագան ցուցադրելու հնարավորության համար: Այս փառատոնի ընթացքում դուք հնարավորություն ունեք համտեսել նաև Եվրոպական Միության աջակցությամբ արտադրված գյուղական մթերքները»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Սվիտալսկին:

«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանն իր ելույթում ընդգծեց, որ փառատոնն արդեն ավանդական իրադարձություն է, որի շրջանակում արդեն երեք տարի անընդմեջ հավաքվում են՝ մեծարելու հայ գյուղացուն և նրա արտադրանքը: «Եթե մենք տարիներ առաջ թերահավատ էինք, ապա այսօր վստահաբար կարող ենք ասել՝ փառատոնը մայրաքաղաքում ամենասպասված ու սիրված իրադարձություններից է: Այս փառատոնում մենք, կարծես, հաշվետվություն ենք ներկայացնում մեր ժողովրդին, մայրաքաղաքի բնակիչներին, ովքեր ցանկանում են անձամբ շփվել արտադրողի հետ, տեսնել ու կիսել նրանց հաջողությունները և ուրախությունները»,- ընդգծեց Սարուխանյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր պետական կառույցներին և կազմակերպություններին, որոնք աջակցում են փառատոնի իրականացմանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ ընդգծեց, որ փառատոնը յուրատեսակ երկխոսություն է երևանցիների և գյուղում աշխատող մարդկանց միջև: Նրա խոսքով՝ փառատոնի շրջանակում արդեն երրորդ տարին անընդմեջ գյուղացիներին, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հնարավորություն է ստեղծվում հասարակությանը ներկայացնել տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը, իրենց ունեցած հաջողությունները: «Մենք, համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ, ամեն տարի փառատոնի համար ավելի շատ մասնակիցներ ենք ապահովում: Մենք հույս ունենք, որ այս տոնը կդառնա համապետական և խթան  կհանդիսանա, որ մարզերում և գյուղերում ապրող և աշխատող մեր գյուղացիները ավելի մոտիվացված լինեն: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք աջակցել գյուղատնտեսության զարգացմանը, լինելու ենք գյուղացիների կողքին նոր ծրագրեր և մոտեցումներ ներկայացնելու եղանակով»,- եզրափակեց փոխնախարարը:

Փառատոնը յուրօրինակ հնարավորություն է, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, փոխանակել փորձը, գտնել նոր շուկաներ և համագործակցության եզրեր: Երևանի բնակիչները, ինչպես նաև հյուրերը հնարավորություն կունենան գտնել գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականի:

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025