«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» խաղին Մխիթարյանը չի մասնակցի
SportՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակից Պրեմիեր լիգայի շրջանակներում «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղի համար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով անգլիական ակումբի պաշտոնական կայքը, արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմե րը, իսկ Հենրիխ Մխիթարյանն ընդհանրապես բացակայում է թիմի հայտացուցակում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հանդես կգա հետևյալ մեկնարկային կազմով. Դավիդ դե Խեա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Անտոնիո Վալենսիա, Դելլի Բլինտ, Պոլ Պոգբա, Անդեր Էրերա, Մարկուս Ռեշֆորդ, Խուան Մատա, Ջեսի Լինգարդ, Զլատան Իբրահիմովիչ:
«Լեսթեր Սիթի»-ն խաղը կսկսի հետևյալ կազմով. Ռոն Ռոբերտ Ցիլեր, Դենի Սիմփսոն, Ուես Մորգան, Ռոբերտ Հուտ, Քրիստիան Ֆուքս, Ռիադ Մահրեզ, Դենի Ամարտի, Դենի Դրիկուոթեր, Մարկ Ալբրիգտոն, Ջեյմի Վարդի, Իսլամ Սլիմանի:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի»-ի հանդիպմանն ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը և Լյուկ Շոուն ապաքինվել են վնասվածքներից՝ ընդգծելով, որ թիմում վնասվածք ունի միայն Անտոնի Մարսիալը: «Լեսթեր Սիսի»-ի դեմ խաղի հայտացուցակում բացակայում է նաև Լյուկ Շոուն: