Ամերիկյան առեւտրի կենտրոնում հնչած կրակոցների զոհերի թիվը հասել է հինգի
International newsԱՄՆ Վաշինգտոն նահանգի Բեռլինգտոն քաղաքում գտնվող առեւտրի տանը հնչած կրակահերթի զոհերի թիվը հասել է հինգի:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, մահացածների թվում 4-ը կին են, մեկը` տղամարդ:
«Մենք դեռ ակտիվորեն փնտրում ենք կրակողին, փողոց դուրս մի եկեք, մնացեք անվտանգության մեջ»,-հաղորդել է Վաշինգտոն նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Ֆրենսիսը:
Ոստիկանությունը փնտրում է լատինաամերիկյան արտաքին ունեցող տղամարդու, ով սեւ հագուստով է եղել եւ զինված էր որսորդական հրացանով: