Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Society

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

ՀՀ անկախության 25-ամյակ 

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,  ելույթ ունենալով ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, նշեց, որ առաջ շարժվելու հայ ժողովրդի բանաձևը շատ պարզ է` աշխատանք, աշխատանք և աշխատանք:«Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել»: Նա նաև հավելեց. «Մենք միշտ վառ ենք պահելու Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական»։

Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը` տոնական զորահանդեսը: Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի հետեւյալ ստորաբաժանումները. Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգևորականներից` գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները, Առաջին, Երկրորդ, Երրրորդ, Չորրորդ եւ Հինգերորրդ բանակային կորպուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102 ռազմաբազայի զինվորները, Առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի և ռուսական այլ զինատեսակների ներկայացմանը: Մասնավորապես, ադրբեջանական haqqin.az-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՄարիաԶախարովան հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հանդիսանում են բարեկամական պետություններ: «Զինտեխնի կայի մատակարարմամբ զբաղվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանությաննախարարությունըԱյդ մատակարարումներն իրականացվում են միջպետական համաձայնագրերինհամապատասխան»,- ասել է Զախարովան: 

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն 2016 թվականի սեպտեմբերի 21-ին շրջանառության մեջ դրեց 2 նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։ Մարումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպված հանդիսավոր համերգի ընթացքում: «Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չենինչպես ոմանք են կարծումԴրանքհամակարգային փոփոխություններ ենորոնց ա րդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն»,- հայտարարեց ՀՀ Նախագահը:

Ներհայաստանյան զարգացումներ 

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-օգոստոսին 2.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ ցուցանիշն աճել է 28.2 տոկոսով: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել են 161 համայնքներում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ կուսակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի 237 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին: «Իհարկեոչ բոլոր համայնքներում ենք առաջադրել թեկնածուբայց մենք առաջադրել ևպաշտպանել ենք նաև մարդկանց թեկնածությունովքեր անկուսակցական ենՆրանցից ավելի քան 20-ը ևս հաղթելեն»,- հայտնեց Թադևոսյանը: ՀՀԿ-ական թեկնածուները  պարտվել են շուրջ 20 համայնքում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարը դա նորմալ երևույթ է համարում, քանի որ դա տեղի է ունեցել արդար մրցակցության պայմաններում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել: Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում: Իգնատի Առաքելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում: ՀՀ Նախագահի հրամանագրով Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Վաչե Գաբրիելյանին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում նշանակման մասին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կառուցվածքային փոփոխություններն ինքնանպատակ չի համարում: Կառավարության նիստում վարչապետը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը և նշեց, որ Էկոնոմիկայի նախարարության վերանվանման հետ կապված ցանկացել են հատուկ շեշտադրել գործարարներին, Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որը գործարարի «ձեռքից բռնած» օգնելու է, որ նրա համար խոչընդոտներ չստեղծվեն: Նոր որոշմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է դառնա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։ Անդրադառնալով Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող Ջրային պետական կոմիտեի ամրակցմանը, վարչապետն ասաց, որ ջրերի հարցում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: «Տրամաբանություննայն էոր գյուղացուն չպետք է նեղացնենքսակայն դա բերում է< b> ոչ արդյունավետ ծախսերիՉեմ ուզումստեղծվի տպավորությունթե սուբյեկտիվ քայլեր ենք անում՝ նոր կառավարչի հաշվինԱվիացիայի վարչությունն էլտեղափոխում ենք Տրանսպորտի և կապի նախարարությունԷկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենքՏուրիզմի վարչությունըորը կդառնա կոմիտե ու կոնկրետ խնդիրներ ենք դնում նրա առջևքանի որ հարևան երկրինմենք անհամեմատ զիջել ենքՔաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծենք Ճարտարապետության ևմշակութային պահպանման կոմիտե»,- ասաց Կարապետյանը: Խոսելով ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտեի մասին` վարչապետը նշեց. «Ես գիտեմոր մշակույթի նախարարը դա սխալ է համարում,որովհետև գտնում էոր մշակույթի նախարարությունն այն ավելի լավ կպահպանիքան ճարտարապետներըբայցմենք ցանկանում ենք այդ մասնագիտացված ոլորտները միացնել»:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ եւ քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր:  Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետեւ դրանք կերտվել են միասնաբար: Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման եւ ամրապնդման, համազգային նշանակության կարեւորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ անմնացորդ նվիրումի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին: «Ես հպարտ և ուրախ եմոր մեր դարերով երազածպետության քառորդդարյա հոբելյանին դուք ժամանել եք ոչ< b> որպես հյուրայլ որպես տանտերորպես լիարժեքմասնակից»,նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Հայաստանն այցեվայրից բոլորիդ համար հետևողականորենդառնում է իրական տուն»

Գյումրիում ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդուն` Արշակ Գրիգորյանին, Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել սեպտեմբերի 20-ին ժամը 13:20-ից 13:30-ի սահմաններում: Արշակ Գրիգորյաննունեցել է գլխի միջանցիկ, թափանցիկ հրազենային վնասվածք: Արշակ Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց: Ըստ որոշ տեղեկությունների` նրան գտել են իրենց տան նկուղում: Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք եղական ինքնակառավարման մարմինների ընտրությ ուններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու մահվան գործում քաղաքական միտում չկա, և դա կապված չէ տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Երևանում պաշտոնապես բացվեց «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:  Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանի խոսքով` ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն Հայաստանից և Արցախից: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և ղեկավար կազմին՝ կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին ու ստորաբաժանումների ղեկավարներիններկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

 

Ղարաբաղյան հակամարտություն

Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պյեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մի քանի օրից կներկայացվի Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի`Սենատի քննարկմանը: Այս մասին  ասուլիսի ժամանակ նշեց Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Քարվունասը:

Անդյան խորհրդարանը, որն Անդյան երկրների (Չիլի, Բոլիվիա, Պերու, Էկվադոր և Կոլումբիա) Համայնքի ղեկավար մարմինն է,միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձև: Նախագիծը հեղինակել է Անդյան խորհրդարանի Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո Դե Լա Կրուզը: Բանաձևում ասվում է, որ 2016 թվականի ապրիլի 24-ին 101-րդ տարելիցն էր հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, որն իրագործվել է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում և խլել 1,5 միլիոն մարդու կյանք:

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը իսկական պատուհաս կարող է դառնալ թուրքերի համար: Այս մասին թուրքական «Միլլիեթ» պարբերականում հրապարակված հոդվածում գրել է թուրք սյունակագիր Ալի Էյուբօղլուն: Հեղինակը նշում է, որ երկար տարիներ թուրքերը պայքարել են տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի դեմ, որոնք «իսկական գլխացավանք էին դարձել»: «Առաջիկայում ևս< b> մեկխնդրի առաջ կկանգնենք»,- գրում է Էյուբօղլուն՝ պատմելով «Խոստումը» ֆիլմի մասին:

Ես միշտ եղել եմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցը:Նման հայտարարությամբ հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ընթացքում հանդես եկավ Իսրայելի կնեսետի փոխխոսնակԻսրայելՀայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը: «Ես ցանկանում եմնշելոր Հայոց ցեղասպանութ յան ճանաչման կողմնակիցների թիվը Կնեսետում պարբերաբար աճում էԱմենամեծձեռքբերումը այս հարցում Կրթության հանձնաժողովի կողմից պաշտոնապես այդ փաստը ճանաչելն էրԱյոսաԻսրայելի պաշտոնական դիրքորոշումը չէսակայն սա արդեն առաջխաղացում է այս հարցումեւ իմ կարծիքով՝ < b>շատ նշանակալի»,- ընդգծեց Կնեսետի փոխխոսնակը:

Հայաստան և աշխարհ

Ամերիկայի Միացյան Նահանգները շնորհակալ է Հայաստանին սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ներդրումների համար: Այդ մասին Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին նախագահեց փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված ՄԱԿ-ի գագաթաժողովի առաջին նիստը։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբադյանը սեպտեմբերի 20-ին Հայաստանի անունից ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը, որը նախատեսում է գլոբալ տաքացմանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության համատեղ մի շարք քայլեր։ 

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությաբ Նյու Յորքում սեպտեմբերի 22-ի առավոտյան տեղի ունեցավ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվեցին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։

Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 19-22-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գտնվում է ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների զարգացմանը միտված համաժողովին: Գյումրու և Մետաքսի ճանապարհի քաղաքների միջև նոր հուշագիր է ստորագրվել, որն իր մեջ ներառում է խորը համագործակցություն տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրական ոլորտներում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես Է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել Է ավելի քան 30 տարի առաջ: Համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին հանձնել է ՍՊՊՏՀ-ի Պատվավոր դոկտորի պատմուճան եւ ոսկե մեդալ:

Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թ. թողարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն: Պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ: Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության ջանքերով ՌԴ Աստրախան քաղաքում սեպտեմբերի 24-ին բացվել է «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: Ցուցադրությունն ունենալու է 7 թեմատիկ բաժին՝ «Անկախությունը՝ բարձրա­գույն արժեք», «Դժվարին հաղթանակ», «Ազգային հերոսները», «Հիշում ենք և պահանջում», «Հույսի Հայաստան», «Հավատի Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր», «ՀՀ Նա­խագահի հանդիպումները»: Ներկայացվելու է շուրջ 100 լուսանկար: Ցուցադրությունը շարունակվելու է Վոլգոգրադում:  

Սփյուռք

Հոլանդիայում հայերի նկատմամբ խռովություն հրահրողը կկանգնի դատարանի առջև: Ինչպես նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, Հոլանդիայում նման դեպք առաջին անգամ է, երբ հայատյաց կեցվածքով հանդես եկողը կանգնում է դատարանի առջև:

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն Ստամբուլի հայկական դպրոցի պատերին հակահայկական գրությունների հետ կապված գրավոր դիմում է ներկայացրել խորհրդարանին: Ստամբուլի Ուսկուդար (Սկյուտար) թաղամասի հայկական Սուրբ Խաչ Դպրևանք դպրոցի պատին օգոստոսի 16-ին ռասիստական գրություններ էին հայտնվել։ Դրանից հետո սեպտեմբերի 19-ին` Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը, ռասիստական գրություններ էին հայտնվել Սկյուտարի հայկական Գալֆայան դպ րոցի պատերին։ 2016 թվականի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը ևս նույն դպրոցի պատերին ինքնությունն անհայտ անձիք հակահայկական գրություն էին թողել։

 «Հրանտ Դինք» միջազգային 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ստամբուլի «Լյութվի Քըրդար» կենտրոնում: Մրցանակների են արժանացել Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշներից մեկը համարվող Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան և Մալավիից ակտիվիստ Թերեզա Կաչիդամոտոն, ով պայքարում է երեխաների կրթության և մարդու իրավունքների համար:

Միջազգային խճանկար

 «Եդինայա Ռոսիա»-ն Պետդումայի ընտրություններում իր ամենահամոզիչ հաղթանակներից մեկն Է տարել՝ ստանալով ընտրողների ձայների ավելի քան 54 տոկոսը եւ սահմանադրական մեծամասնություն ապահովելով մանդատների ռեկորդային թվաքանակով: Նրա հետ միասին խորհրդարանի ստորին պալատ են անցնում ՌԴ-ի Կոմկուսը, ՌԼԴԿ-ն եւ «Արդար Ռուսաստանը»: ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորակա ն նամակ է հղել«Միասնական Ռուսաստան» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

Սիրիայում հրադադարի ռեժիմն սպառնալիքի տակ Է դրված «հրեշավոր պատահարի»՝ Սիրիայի կառավարական զորքերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածի պատճառով: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  

ՄԱԿ-ն անվտանգության նկատառումներով Սիրիա բոլոր հումանիտար ավտոշարասյուների ուղարկումը դադարեցրել Է Հալեպի շրջանում ՄԱԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության բեռնատարների համատեղ շարասյան գնդակոծումից հետո:

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից՝ սիրիական բանակին հասցրած ավիահարվածների համար: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներն Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում քիմիական զենք են օգտագործել ամերիկյան զորքերի դեմ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը:

Ամերիկացի զինծառայողները հաստատում են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ս

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes