Փաուերը Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «բարբարոսություն» է անվանել
International newsՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «բարբարոսություն» է անվանել, հայտնում է Reuters-ը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ձգտել հասնելու երկրի տարածքում հրադադարի ռեժիմի վերականգնմանը, սակայն համարում է, որ այդ գործընթացում գլխավոր դերը պետք է կատարի Ռուսաստանը:
Փաուերը նաև ընդգծել է, որ միջսիրիական հակամարտության կարգավորումը անհնար է, եթե ռուսական կողմը «տրամադրված լինի պատերազմը շարունակելուն»: