ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերջ դնել Սիրիայում տիրող «մղձավանջին»
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դիմել է սիրիական հակամարտությունում ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ կոչ անելով վերջ դնել Սիրիայում տիրող «մղձավանջին»:
«Դեռ որքա՞ն են ազդեցության լծակներ ունեցողները թույլ տալու, որ այդ դաժանությունը շարունակվի: Ես կոչ եմ անում ներքաշված բոլոր կողմերին ավելի շատ ջանք գործադրել, որպեսզի այս մղձավանջին վերջ դրվի»,- gazeta.ru-ն մեջբերում է պաշտոնյայի խոսքերը:
Միևնույն ժամանակ, Բան Կի Մունը նկատել է, որ ներկայում Հալեպում ընթացող մարտերը դարձել են հակամարտության գրեթե 5-ամյա պատմության ընթացքում ամենաինտեսիվը: