Ստամբուլում ահաբեկչություն իրականացնել նախատեսող երեք անձ ձերբակալվել է
International newsՍտամբուլի հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են Քրդական բանվորական կուսակցության երեք անդամի, ովքեր քաղաքում ահաբեկչական հարձակում են ծրագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կասկածյալների բնակարաններում հայտնաբերվել են զգալի քանակությամբ զենք-զինամթերք: Նշվում է, որ նրանք նախատեսել են հարձակումներ իրականացնել Ստամբուլի կամուրջների, մարզադաշտերի շրջանում և այլ մարդաշատ վայրերում: