Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրողների շուրջ 63 տոկոսը
International newsԱդրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Բաքվի ժամանակով 17:00-ի դրությամբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին երկրում մասնակցել է ընտրողների 63.6 տոկոսը:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարությունն արել է Ադրբեջանի ԿԸՀ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ֆարիդ Օրուջևը` շեշտելով, որ թվային արտահայտմամբ այն կազմում 3 մլն 348 հազար ընտրող: