Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների պատճառով գործազրկության ռեկորդային աճ է արձանագրվել
International newsՓորձագետները Ֆրանսիայում գործազրկության ռեկորդային աճը կապում են վերջերս կատարված ահաբեկչական գործողությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով աշխատանքի նախարար Միրիամ Էլ Խոմրիին:
«Օգոստոսին գործազուրկների թիվն ավելացել Է 1,4 տոկոսով կամ 50 հազարով: Դա ռեկորդային ցուցանիշ Է 2013 թվականի հունվարից ի վեր»,-հայտարարել Է նախարարը: Նա այդ աճը «անոմալ» Է համարել, նշելով, որ այն կապված չԷ տնտեսության մեջ դիտվող ընդհանուր միտումների հետ: Էլ Խոմրին հատկապես շատ խնդիրներ Է տեսնում այն ոլորտներում, որոնց վրա առավել մեծ չափով են ազդել վերջերս կատարած ահաբեկչական գործողությունները, մասնավորապես, զբոսաշրջությունը եւ հյուրանոցային բիզնեսը:
Ընդամենը, գործակալության տվյալներով, օգոստոսի վերջի դրությամբ Ֆրանսիայում գրանցված Է 3,56 մլն գործազուրկ:
ForwardKeys ընկերության վերլուծաբանների տեղեկությունների համաձայն՝ Նիսում ամրագրված ավիատոմսերի թիվը հուլիսի 14-ի երեկոյան այդ քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումից անմիջապես հետո նվազել Է 57 տոկոսով: Այդ օրը բեռնատարն ամբողջ թափով բազմության մեջ Էր մխրճվել Անգլիական առափնյակում: Զոհվել Էր 84 մարդ, վերքեր Էին ստացել եւս շուրջ 200 հոգի:
Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում ավիատոմսերի պատվերները կրճատվել են 20 տոկոսով, իսկ տուրիստական ուղեւորություններինը՝ 11 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: