Ամերիկացուն 30 տարվա բանտարկության են դատապարտել ԻՊ-ին հարելու փորձի համար
International newsԿալիֆոռնիայի դատարանը ԱՄՆ-ի 25-ամյա քաղաքացուն 30 տարվա բանտարկության Է դատապարտել Սիրիա մեկնելու փորձի համար, որպեսզի միանա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը:
«Նրա կողմից ոչ մի զղջում չկա, նա չի դատապարտում ԻՊ-ի գործունեությունը, ցանկանում Է մահ եւ ավերածություններ տարածել»,- CBS Los Angeles հեռուստաալիքին պատմել Է դատավորը՝ նշելով, որ ամբաստանյալն առանձնապես վտանգավոր Է, քանի որ հայտարարում Է մարտիրոսական մահվան պատրաստակամության մասին:
Քննիչները Նադեր Էլխուզայելի մոտ հայտնաբերել են տեսագրություն, որտեղ տղամարդը 2014 թվականին հավատարմության երդում Է տվել ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին, նշել Է International Business Times -ը:
Էլխուզայելը ձերբակալվել Է 2015 թվականին Լոս Անջելեսի օդանավակայանում, երբ պատրաստվում Էր նստելու Թուրքիա մեկնող ինքնաթիռ: