Yerevan, 04.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նարեկ Սարգսյանը պարգևատրել է քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչներին

Society

 

 ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանի հրամանով սեպտեմբերի 27-ին ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ քաղաքաշինության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարությունում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ, որին մասնակցել են նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, շինարարների միության նախագահը` հանձնվել են պարգևները, որին արժանացել են Լևոն Քալանթարյանը, Պապիկ Հարությունյանը, Աշոտ Հովեյանը, Ալեքսանդր Վարդանյանը, Սերոժ Սուքիասյանը (http://minurban.am/lows/files/294973690_10Hraman.pdf):

Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ, շինարար Վլադիմիր Մարգարյանը սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով (http://www.president.am/hy/decrees/item/3229/), որը նրան հանձնեց Նարեկ Սարգսյանը:

Շնորհավորելով պարգևատրվողներին և ներկաներին նախարարի պաշտոնակատարը նշեց. «Փաստ է, որ քաղաքաշինության ու ճարտարապետության բնագավառը անցած քառորդ դարի ընթացքում լուրջ առաջընթաց է ապրել: Անցած շրջանում մենք ունեցանք նոր, ուշագրավ մտահղացումների իրականացում. կառուցվեցին ու վերակառուցվեցին ճանապարհներ, դպրոցներ, մշակութային օջախներ, պողոտաներ, կամուրջներ: Բնականաբար, այս գործընթացին իրենց կարևոր դերն ու մասնակցությունն ունեցան հեռու և մոտ սփյուռքյան գաղթօջախներում բնակվող մեր տասնյակ  հայրենակիցները, որոնք ոչ միայն եկան իրենÖ մասնակցությունն ունենալու և շենացնելու հայրենիքը, այլև մնացին ու ապրեցին անկախ Հայաստանում:

Ոչ միայն սեյսմիկ անվտանգության, այլև ճարտարապետական ստեղծագործական մտքի սահմաններն ընդլայնելու տեսակետից երրորդ հանրապետության տարիներին արձանագրված լուրջ առաջընթաց եղավ շինարարության մեջ նոր տեխնոլոգիաների և նյութերի կիրառումը: Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև տեղական շինարարական նյութերի արտադրությունն ու զարգացումը:

Անկախության 25-ամյակի առթիվ քաղաքաշինության բնագավառում ավանդի համար պարգևատրվող կառուցապատողներն ու շինարարները հենց այն մարդիկ են, որոնք անկախ Հայաստանի կառուցման մեջ մեծ ավանդ ունեցող առաջինների թվում էին»:

Շնորհավորելով Վլադիմիր Մարգարյանին նախարարը նշեց, որ նա մեծ ավանդ ունի շինարարության ոլորտի զարգացման ու կայացման գործում: Բնագավառի պատրիարք՝ այսպես բնորոշեց ՀՀ նախագահի պարգևին արժանացած վաստակավոր շինարարին Ն. Սարգսյանը՝ ստեղծագործական նոր վերելքներ մաղթելով: «Մեր նախարարությունը շինարարաների միության հետ համատեղ է ներկայացրել Վլադիմիր Մարգարյանին նախագահի պարգևին, նա մեր ոլորտի պատրիարքն է. մարդը պետք է այդպես ապրի իր տարիները, որ ավելի երիտասարդները հպարտանան իրենով»:

Ն. Սարգսյանը շնորհավորեց քաղաքաշինության բնագավառում ոսկե մեդալի արժանացած բոլոր շինարարներին, ընդգծելով և կարևորելով նրանց վաստակը: Խոսելով մեր իրականության մեջ շինարարների դերի և գնահատանքի մասին, նա անդրադարձավ նաև Վաստակավոր շինարարի կոչման վերականգնմանը, որն, ըստ էության,  քաղաքաշինության նախարարության անցած երկու տարիների համառ ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ:

Առանձնաբար անդրադառնալով Սերոժ Սուքիասյանի գործունեությանը, նա նշեց, որ իրանահայ ներդրողին ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արժանացրել է բարձր գնահատանքի, քանի որ նա արդեն 15 տարուց ավելի Իրանից տեղափոխվելով և բնակվելով Հայաստանում, գործունեություն է ծավալում ոչ միայն որպես ներդրող, այլև՝ որպես քաղաքաշինարար` օրինակելի մոտեցում ցուցաբերելով և նոր որակ ապահովելով նաև համատիրությունների կազմակերպման մշակույթում:

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025