Թուրքիայում 528 երեխա մանկությունն անցկացնում 1 բանտերում՝ դատապարտյալ մայրերի կողքին
International newsԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բեզդաղը հայտարարել է, որ իրենց երկրում 0-6 տարեկան շուրջ 528 երեխա գտնվում է բանտերում՝ դատապարտյալ մայրերի կողքին, քանի որ երեխաները չունեն այլ խնամակալներ:
Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Խնդրի վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանում հարց է բարձրացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Օնուրսալ Ադըգյուզելը, ով նշել է, որ ազատազրկման դատապարտված կանանց բազմաթիվ երեխաներ չեն օգտվում պետական աջակցությունից:
«Այս երեխաներից քանի՞սն են օգտվում պետական աջակցությունից, ի՞նչ խնդիրներ ունեն, ինչպե՞ս է լուծվելու նրանց ուսման իրավունքի հարցը: Բոլոր այս հարցերը մնացել են անպատասխան», - ասել է Ադըգյուզելը:
Նշենք, որ Թուրքիայի բանտերում 2015թ.-ի դեկտեմբերի տվյալներով գտնվում են 2 165 անչափահաս դատապարտյալներ: Արդարադատության նախարար Բոզդաղը հայտարարել էր, որ երկրում գործող 3 մանկական գաղութներից բացի մոտ ապագայում կառուցվելու է ևս 5-ը: