Yerevan, 04.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրել է օդային հարձակման սցենարով ուսումնավարժություն

Society

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի, նույն վարչական շրջանի «Պատանի երկրապահ» ակումբի, մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի կողմից սեպտեմբերի 27-ին անցկացվեց «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նար նշված է. «Ուսումնավարժության նպատակներն էին՝

• ստուգել հակառակորդի օդային հարձակման ժամանակ արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել դրանց գործնական հմտությունները. 
• կատարելագործել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ 1 մարտական հաշվարկ, ՔՊ բժշկական ծառայության 1 բրիգադ, համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի հասարակական կարգի պահպանման, առաջին օգնության, հակահրդեհային, փրկարարական օղակները, «Պատանի երկրապահ» ակումբի հակահրդեհային, փրկարարական, հասարակական կարգի պահպանման, կապի խմբերը և 11 նմանակողներ:

Ըստ սցենարի՝ հակառակորդը կրկին խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա: Թշնամու օդուժի կողմից «ռմբակոծվել» էր մարզադպրոցի ակրոբատիկայի վարչական շենքը, վնասվել են հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ: Կան պայմանական վիրավորներ:

Ուսումնավարժությունը մեկնարկեց «Օդային տագնապ» ազդանշանով, ինչից հետո մարզադպրոցի աշխատակիցները և մարզիկները նկուղային հարկի 2-րդ պահեստային ելքով շենքից տարհանվեցին հարակից հրապարակ: Մինչ փրկարարական ուժերի ժամանումը` մարզադպրոցի և ԵԿՄ կազմավորումների ուժերով իրականացվեցին ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ:

Հետախուզության արդյունքում պարզվել էր, որ «ռմբակոծության» հետևանքով փլուզված շենքում արգելափակվել է 8 մարդ և կա 3 «տուժած»: Հրշեջ-փրկարարները և պատանի երկրապահի փրկարարական խումբը միասին բացեցին շենքի փլուզված մուտքը և պատգարակներով տարհանեցին տուժածներին:

Մարզադպրոցի ՔՊ բժշկական կազմավորումը տուժածներին ցուցաբերեց առաջին օգնություն, որից հետո տուժածներին տեղափոխեցին մասնագիտացված բժշկական հաստատություններ:

Ուսումնավարժության ղեկավար, ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի պետ, փ/ծ կապիտան Ա.Գևորգյանը նշեց.

- Այսպիսի վարժանքներն արտակարգ իրավիճակներում հասարակության պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն: Այս վարժանքն առանձնանում էր պատանի երկրապահների մասնակցությամբ, ովքեր այսօր ներգրավված էին հրդեհաշիջման աշխատանքներում և կատարեցին բոլոր առաջադրանքները:

Ուսումնավարժությանը հետևող ԵԿՄ «Շենգավիթ» բաժանմունքի պետ Գ. Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻ նախարարությանը միջոցառման կազմակերպման համար և դրական գնահատելով պատանի երկրապահների պատրաստվածությունը` հորդորեց նրանց խորացնել արտակարգ իրավիճակներում պատրաստվածության վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտությունները»:

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025