Շվեյցարիայի ստորին պալատը հաստատել է փարանջա կրելն արգելող օրինագիծը
International newsՇվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի հաստատել է կնոջ դեմքը ծածկող մուսուլմանական գլխաշորն արգելելու մասին օրինագիծը:
Ինչպես հաղորդում է BBC-ն` մուսուլմանական քողերը` փարանջան, նիկաբը և չադրաներն արգելող օրինագծին կողմ է քվեարկել խորհրդարանի պատգամավորներից 88-ը, դեմ է հանդես եկել 87 պատգամավոր:
Դեմքը ծածկող հագուստն արգելելու առաջարկով հանդես է եկել Շվեյցարիայի ազգային կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Վալտեր Վոբմանը: Նրա կարծիքով` այս օրինագիծը կօգնի պահպանել Շվեյցարիայի ազգային մշակույթը և պաշտպանել երկիրը արմատական իսլամից: