Հաջորդ Միջազգային էներգետիկ համաժողովը կհյուրընկալի Հնդկաստանը
International newsՀաջորդ Միջազգային էներգետիկ համաժողովը կանցկացվի 2018-ին Հնդկաստանում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սուն Սյանշենը:
«Հնդկաստանը կընդունի հաջորդ Միջազգային էներգետիկ համաժողովը», - Սյանշենն ասել է համաժողովի 5-րդ` եզրափակիչ նստաշրջանի ընթացքում` լրագրողների ներկայությամբ:
Միջազգային էներգետիկ համաժողովը հիմնադրվել է 1991-ին: Համաժողովի մասնակիցներն են էներգառեսուրսներ արտադրող և սպառող 89 երկիր, ինչպես նաև Եվրամիությունը, Միջազգային էներգետիկ գործակալությունը և ՕՊԵԿ-ը (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն):
Երկու տարին մեկ անցկացվող համաժողովի նպատակն է ընդլայնել ոչ պաշտոնական երկխոսությունը էներգառեսուրսներ արտադրող և սպառող երկրների միջև: