ՄԱԿ-ը մտադիր է հոկտեմբերին հումանիտար օգնություն հասցնել Սիրիայի 1 մլն բնակչությանը
International newsՄԱԿ-ը հույս ունի հոկտեմբերին հումանիտար օգնություն հասցնել Սիրիայում բնակվող մոտ մեկ մլն մարդու: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ'Բրայանը:
Հինգշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայում հումանիտար իրավիճակին նվիրված նստաշրջանում` վերջինս տեղեկացրել է, որ ՄԱԿ-ն արդեն հայտ է ներկայացրել 29 դժվարհասանելի և շրջափակման մեջ գտնվող շրջաններում բնակվող 962 000 մարդկանց համար հոկտեմբերին հումանիտար ուղեբեռ տեղ հասցնելու մասին:
Օ'Բրայանի խոսքով` իրենք Սիրիայի իշխանությունների պատասխանին սպասում են հաջորդ օրը:
ՄԱԿ-ի տվյալներով` մոտ 5.5 մլն մարդ Սիրիայում բնակվում է շրջափակված և դժվարհասանելի շրջաններում: