Իսրայելը «Մավի Մարմարա»-ի գործով փոխհատուցում է վճարել Թուրքիային
International newsԻսրայելը Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում նստեցրել է 20 միլիոն ԱՄՆ դոլար:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Փոխանցված գումարը կտրվի «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման հետևանքով զոհված և վիրավորված անձանց մերձավորներին:
Հաղորդվում է, որ գումարը փոխանցվել է այն ժամանակ, երբ Թուրքիայի նախկին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մասնակցելիս է եղել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի թաղման արարողությանը: