Հրապարակվել է «Շառլ դե Գոլ» ավիակրից ԻՊ-ին հարվածներ հասցնելու տեսագրությունը
International newsՖրանսիական BFM TV հեռուստաալիքը տեսանյութ Է հրապարակել «Շառլ դե Գոլ» ավիակրի վերաբերյալ, որի ինքնաթիռները սեպտեմբերի 29-ին «Իսլամական պետության» զինյալների դիրքերին հարվածներ են հասցրել Իրաքի Մոսուլ քաղաքի շրջանում:
Ավիակիրը գտնվում Է Միջերկրական ծովի արեւելյան մասում, Կիպրոսի ափերից ոչ հեռու: Նավից գործի են դրվել Rafale տախտակամածային կործանիչները:
«Մարտական գործողությունների շրջան ավիակրի ժամանումը եռակի ավելացնում Է ֆրանսիական մարտական ինքնաթիռների թվաքանակը, որոնք կարող են հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել Է դիվիզիայի գեներալ Վինսենթ Դեսպորտը:
Ներկայում Հորդանանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների օդանավակայաններում բազավորված են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 12 ինքնաթիռներ, որոնք ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում մասնակցում են ԻՊ-ի դեմ ձեռնարկվող գրոհներին: