Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հարցը
International newsՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները շարունակում են քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում` Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հնարավորությունը, որտեղ զինված խմբավորումները, ի հեճուկս հրադադարի մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին, շարունակում են մարտական գործողությունները», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: