Ֆրանսիայում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով երիտասարդ արմատական է ձերբակալվել
International newsՖրանսիայի ոստիկանությունը 18-ամյա երիտասարդի է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն` վկայակոչելով ֆրանսիական հեռուստաալիքը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Օ-դե-Սեն դեպարտամենտի Կլիշի քաղաքում երկրի ՆԳՆ կազմակերպած ոստիկանական արշավի ժամանակ: Ոստիկանությունում ենթադրում են, որ ձերբակալվածը արմատականացվել էր և պատրաստ էր ահաբեկչական գործողություն իրականացնելուն:
Ահաբեկչություն իրականացնելու մտադրության կասկածանքով ավելի վաղ ևս մի քանի անձ, այդ թվում` 15-ամյա պատանի, ձերբակալվել և կալանքի տակ էին առնվել: Հայտնի է, որ նրանց մեծամասնությունը Telegram-ի միջոցով կապ էին հաստատել Փարիզում քահանայի սպանած ֆրանսիացի արմատական Ռաշիդ Քաշիմի հետ, ով էլ ահաբեկչությունների պոտենցիալ թիրախների ցուցակներ և սցենարներ էր տարածում: