Վրաց ուղղափառ քահանաները բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Հռոմի պապի այցելության
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապը Թբիլիսիում պատարագ է մատուցել ` Վրաստան կատարած այցի ժամանակ, որն իրականացվում է Կովկասյան եռօրյա ուղևորության շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է BBC –ն, Վրաստանի բնակչության մեծամասնությունը ուղղափառ է, և որոշ ուղղափառ քահանաներ բողոքի ցույց են կազմակերպել` ընդդեմ պապական այցի:
Ըստ BBC-ի թղթակցի` Թբիլիսիում բողոքի ակցիա կազմակերպած ուղղափառ քահանաների դժգոհության պատճառները տարբեր են: Ամենից առաջ նրանք մտավախություն ունեն, որ պապը Վրաստան է ժամանել ուղղափառներին կաթոլիկ դարձնեելու նպատակով: