Իսպանական Մալագայում սրճարանում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 70 մարդ
International newsԻսպանիայի Մալագա քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 70 մարդ: Պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, ինչի մասին տեղեկացնում է իսպանական Mundo կայքը:
Պայթյունի հետևանքով քաղաք հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 70 մարդ, որոնցից 20-ին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո միանգամից դուրս են գրել, իսկ 4-ը շարունակում է ծանր վիճակում գտնվել: