Եգիպտոսում 5 ոստիկան է սպանվել
International newsՀյուսիսային Սինայի Էլ-Արիշ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով 5 ոստիկան է զոհվել: Այս մասին հաղորդում է Սինխուագործակալությունը:
Անհայտ անձինք կանգնեցրել են ոստիկանական մեքենան եւ կրակ բացել, ինչի արդյունքում 5 ոստիկան է գնդակահարվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Էլ-Արիշում իրականացված մեկ այլ հարձակման հետեւանքով 4 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 3 ոստիկան: