«Ժողովուրդ». ԲՀԿ-ն պահանջում է Սարգսյանի իշխանության հրաժարականը, իսկ Ծառուկյանը նրա հետ սեղան է նստում
Երեկ միաժամանակ երկու հետաքրքիր իրադարձություններ էին ծավալվում մեր երկրում. մի կողմից ՀՀ երկրորդ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն իշխանափոխության կոչ էին անում, մյուս կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին «հյուր էր» գնացել: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Նա Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկենի և ՄՕԿ մի շարք պաշտոնյաների հետ ՀՀ նախագահի նստավայրում էր: Այսինքն՝ ԲՀԿ-ն պահանջում է Սարգսյանի իշխանության հրաժարականը, իսկ կուսակցության առաջնորդը նրա հետ սեղան է նստում: Շատ սկզբունքային է եռյակը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: