Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է հնչել
International newsԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս երկուսը տուժել են, հայտնում է Khaama գործակալությունը։
ՆԳՆ–ից հայտնել են, որ պայթյունը հնչել է տեղական ժամանակով ժամը 6։50–ին։ Գործի էր դրվել ինքնաշեն պայթուցիկ։
Ականատեսները հայտնում են, որ պայթյունից զոհվել է 2 մարդ, տուժել են մի քանիսը։ Դեռեւս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։