Կոլումբիացիները դեմ են քվեարկել FARC-ի ապստամբների հետ հաշտության համաձայնագրին
International newsԿոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (FARC) ապստամբական խմբավորման հետ կառավարության հաշտության համաձայնագրի հակառակորդները նվազագույն առավելությամբ հաղթանակ են տանում հոկտեմբերի 2-ին երկրում անցկացված հանրաքվեում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կոլումբիայի գրանցման բյուրոյի՝ նաեւ Էլեկտորալ գործընթացի համար պատասխանատու պետական մարմնի զեկույցում:
Գրեթե բոլոր (99,86 տոկոս) ընտրական տեղամասերում ձայների հաշվման արդյունքներով՝ համաձայնագրի հակառակորդները հավաքել են 50,22 տոկոս: Երկրի նախագահ Խուան Մանուեսլ Սանտոսն ընդունել Է հանրաքվեում կրած պարտությունը: Նա ընդգծել Է, որ կոլումբիական բանակի եւ FARC-ի միջեւ ավելի վաղ հայտարարված հրադադարի ռեժիմը ուժի մեջ Է մնում: Նախագահի խոսքով, որը մեջբերում Է Reuters-ը, քվեարկությունը չի ազդի Կուլումբիայի կայունության վրա:
Նախագահը պատրաստվում Է հոկտեմբերի 3-ին անցկացնել երկրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ժողով՝ «որոշելու հետագա գործողությունները»:
FARC-ի ղեկավար Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին հայտարարել Է, որ ձգտում Է խաղաղության՝ չնայած հաշտության համաձայնագրի շուրջ հանրաքվեի արդյունքներին:
«FARC-ը հավաստում Է ապագան կառուցելու համար որպես զենք միայն խոսքերն օգտագործելու իր հանձնառությունը»,- ասել Է կազմակերպության ղեկավարը, որը գտնվում Է Կուբայի մայրաքաղաքում:
Հունիսի 23-ին Կոլումբիայի իշխանությունները եւ FARC-ը Հավանայում երկկողմ համաձայնագիր են ստորագրել հրադադարի եւ ռազմական գործողություններին վերջ դնելու մասին: Փաստաթուղթը նախատեսում Է ապստամբների զինաթափում, անվտանգության երաշխիքներ եւ պայքար հանցավոր կազսմակերպությունների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: