Էրդողանը քննադատել է ՄԱԿ–ին Մերձավոր Արեւելքում խնդիրները չլուծելու համար
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՄԱԿ–ին այն բանի համար, որ վերջինս ի վիճակի չէ կարգավորել մուսուլմանական երկրներում տարածաշրջանային կոնֆլիկտները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«ՄԱԿ–ը, որը ստեղծվել է հանուն արդարության, արդարացի չէ։ ՄԱԿ ԱԽ–ում ոչ մի երկիր չկա, որը կներկայացնի միլիարդավոր մուսուլմանական աշխարհը։ Ի՞նչ արդարություն է սա։ Ինչու՞ չեն կարողանում կարգավորել Սիրիայի, Եգիպտոսի, Սուդանի, Լիբիայի, Աֆղանստանի հակամարտությունները... Ինչու՞ այնտեղ արդարություն չկա»,– ասել է Էրդողանը Անկարայում գիտության եւ տեխնոլոգիաների գիտաժողովի ժամանակ։