ԲՀԿ-ն Գյումրիում ՀՀԿ-ի հետ դաշինք չի կազմի
Politics«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բացառում է Գյումրիում ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հնարավորությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ես բացառում եմ, որ մենք ՀՀԿ-ի հետ դաշինք կկազմենք, իսկ մնացած քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելու մասին դեռ վա ղ եմ համարում խոսել»,- նշեց Մելքումյանը:
Պատգամավորը հավելեց, որ ԲՀԿ-ն, ընդհանուր առմամբ, գոհ է Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներից՝ ի տարբերություն Վանաձորում գրանցված արդյունքների: «Ճիշտ է` Վանաձորում մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք, այնտեղ ավագանի կունենանք, բայց, դա մեր թեկնածուի և տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,- ասաց Մելքումյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Գյումրիում ամենատարբեր ընտրախախտումներ են եղել, որոնք կբողոքարկվեն: Նա նաև հավելեց, որ որոշ դեպքերում տեղեկություններ են ստացել նաև ընտրակաշառք բաժանելու մասին: