Գեղարքունիքի 4 խոշոր համայնքներում հաղթել են 3 անկուսակցական և 1 ՀՀԿ-ական թեկնածուներ
PoliticsԳեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վոլոդյա Խլոյանը` ստանալով 2 հազար 539 ընտրողի քվե:
Ինչպես հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը, Գեղարքունիքի մարզի մյուս խոշոր համայնքում` Սևանում, հաղթել է Սարգիս Մուրդյանը, ով ստացել է 6 հազար 671 քվե: Մուրադյանն անկուսակցական է:
Մարտունու քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Արմեն Ավետիսյանը՝ հավաքելով 2 հազար 754 ձայն:
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը: Նա հավաքել է 7 հազար 678 քվե: