Մենք կհաղթենք Վրաստանի խորհրդարանական ընտրություններում և կպաշտպանենք հաղթանակը. Սաակաշվիլի
International newsCivil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հերթական գրառումն է արել հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Նա վստահություն է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, և ինքը վերադառնալու է երկիր՝ մասնակցելու կառավարության ձևավորմանը:
«Մենք կհաղթենք հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում և հենց որ հաղթենք, կպաշտպանենք այդ ընտրությունները: Ընդհանրապես չեմ կասկածում, որ կլինի հենց այդպես:
Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք: Մենք կհաղթենք համոզիչ ձևով և հնարավորություն կունենանք ձևավորել կառավարություն»,- ասել է նա:
Սաակաշվիլին եղել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահը, մինչև որ նախորդ տարեվերջին նրան զրկեցին Վրաստանի քաղաքացիությունից: