Yerevan, 31.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում «Երկաթե գմբեթի» գնման լուրերն «Իսկանդերի» ցուցադրությունից հոգեբանական շոկի արդյունք են. Սերգեյ Մինասյան

Politics

Ադրբեջանի կողմից իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի ձեռքբերման հնարավորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական բնույթի մեծ կասկածներ են առաջացնում:

Նման կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իբր Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել:

«Առաջին հերթին իրենք դա չեն գնել: Ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը պատրաստվում է նման համակարգ ձեռք բերել կամ նրան կմատակարարեն նման համակարգ: Այդ համակարգը ոչ միայն իսրայելցի, այնպես էլ ամերիկացի մասնագետների և արտադրողների մշակածն է»,- նշեց Մինասյանը:

Քաղաքագետը նշում է, որ դժվար է պատկերացնել, որ աշխարհում նմանատիպ համակարգերից ամենաառաջատարն ունեցող երկիրը՝ Իսրայելը, այն կմատակարարի մի երկրի, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Իրանի հետ: Նման քայլը, ըստ մասնագետի, կարող է վտանգի ենթարկել այդ զինատեսակների տեխնիկական հագեցվածությունը:

«Էլ չեմ ասում, որ այդ համակարգի որոշ բաղադրիչներ վստահ չեմ, որ առհասարակ թույլտվություն կա վաճառելու հենց հիմնական մատակարարի՝ ամերիկյան ընկերությունների կողմից»,- նշեց Մինասյանը:

Երկրորդ բաղադրիչն, ըստ քաղաքագետի, ֆինանսական բաղկացուցիչն այնպիսին է, որ Ադրբեջանը ստիպված կլինի գրպանները դատարկել: 

«Մի երկրի համար, որը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունի, դա բավականին լուրջ ծախս կլինի: Իսկ եթե Ադրբեջանն ամեն դեպքում գնա նման քայլի, ապա «արժեք-արդյունավետություն» հարաբերակցության տեսանկյունից կարող ենք ասել, որ Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների գնումը դրա համարժեքն է, քանի որ այն ծախսերը, որոնք Ադրբեջանը ստիպված կլինի անել «Իսկանդեր»-ին հակազդելու համար, շատ կգերազանցեն ոչ թե ռազմա-քաղաքական, այլ ֆինանսական առումով»,- շեշտեց Սերգեյ Մինասյանը:

Երրորդ հանգամանքն էլ, ըստ Մինասյանի, այն է, որ ռազմա-քաղաքական տեսանկյունից փաստ չէ, որ «Երկաթե գմբեթ» համակարգը կարող է գործել ոչ միայն «Իսկանդեր»- ների, այլև օպերատիվ-մարտավարական բնույթի այլ հրթիռների դեմ, ինչպես օրինակ «Տոչկան» կամ նույնիսկ հայկական «Սկադ»-ները: «Այդ համակարգը նախ և առաջ նախատեսված և մշակված է փոքր ու միջին տրամաչափի հրթիռային համակարգերի դեմ, ինչպես «Գրադ»-ը, «Սմերչ»-ը և այլ նման համակարգեր: «Իսկանդեր» համակարգն ունի հրթիռի թռիչքի կվազիբալիստիկ հետագիծ և այլ որակներ, որոնց դեմ, ինչպես նշում են նաև ամերիկացի և իսրայելցի մասնագետները, հակաօդային պաշտպանության որևէ արդյունավետ հակազդեցության միջոցներ չկան»,- ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով նշված լուրերի տարածման տեղեկատվական ասպեկտներին՝ Մինասյանը շեշտեց, որ այս տեղեկատվությունը մամուլում հայտնվեց հենց նույն պատճառով, որով Ադրբեջանը հայտարարում է, որ կգնի պրակտիկայում գոյություն չունեցող ուկրաինական օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր և այլն: «Դա «Իսկանդերի» հրապարակային ցուցադրությունից առաջացած հոգեբանական շոկի արդյունք է»,- կարծում է փորձագետը:

Նրա խոսքով՝ հայկական մամուլի արձագանքը «Իսկանդեր»-ների ցուցադրությանը և այս նշված տեղեկատվությանը, հիմնականում պայմանավորված է նրանով, որ հայկական լրատվական դաշտում դրսևորվում է Ռուսաստանի և Արևմուտքի հակադրությունը: 

«Հայկական մամուլում շատ հաճախ հաճույքով վերատպում են ադրբեջանական տեղեկատվությունը: Իսկ այն հայտարարությունները, թե «Իսկանդեր»-ները մերը չեն», «Իսկանդեր»-ները ռուսական բազայինն են» և այլն, դրսևորվում են պրոպագանդիստական պայքարի համատեքստում»,-շեշտեց Սերգեյ Մինասյանը:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են ՀՀ ԶՈւ նոր զինատեսակները: ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ: 

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange