Աշխարհում շուրջ 385 մլն երեխաներ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ. ՅՈՒՆԻՍԵՖ
International newsԱշխարհում շուրջ 385 մլն երեխաներ հարկադրված են ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ Համաշխարհային բանկի կողմից պատրաստված զեկույցում:
Նրանց կողմից 89 երկրների վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքում եզրակացություն Է արվել, որ երեխաները մեծահասակներից երկու անգամ ավելի հաճախ են հայտնվում աղքատության ճիրաններում: 2013 թվականի դրությամբ զարգացող պետություններում անչափահասների 19,5 տոկոսը հարկադրված Էր գոյատեւել օրական 1,9 դոլարին հավասար կամ դրանից քիչ գումարով: Համեմատության համար նշենք, որ համանման պայմաններում ապրում Էր մեծահասակների 9.2 տոկոսը:
«Գլոբալ մասշտաբով գրեթե 385 մլն երեխաներ ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում»,-արձանագրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ում:
Մեկնաբանելով զեկույցը, որը հոկտեմբերի 4-ին ներկայացվել Է Վաշինգտոնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը նախազգուշացրել Է, որ նման պայմաններում ապրելն անխուսափելիորեն ազդում Է երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: