Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը փակում է իր արտասահմանյան ներկայացուցչությունները
International newsԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, շարունակում է փակել տարբեր երկրներում տեղակայված իր ներկայացուցչությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվականը: SOCAR-ը բաժանմունքների վերակազմավորման գործընթացի շրջանակներում փակել է Վիեննայում տեղակայված իր պաշտոնական ներկայացուցչությունը: SOCAR-ը նման քայլի է դիմել 20 16 թվականին ընկերության ծախսերը պակասեցնելու նպատակով:
2016 թվականի հունվարից սկսած SOCAR-ը անցյալ տարվա համեմատ զգալիորեն կրճատել է նավթի արդյունահանման ծավալները, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ: