Պուտինը թվարկել է Ռուսաստանի ուժեղ կողմերը
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թվարկել է, թե ինչում է, իր կարծիքով, կայանում Ռուսաստանի ուժը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
«Այն մեր ժողովրդի մեջ է, մեր մարդկանց, մեր ավանդույթների և մշակույթի, մեր տնտեսության, մեր ահռելի տարածքների և բնական պաշարների, մեր պաշտպանունակության մեջ է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ ելույթ ունենալով Պետդումայի յոթերորդ գումարման առաջին նիստին:
«Սակայն ամենագլխավորը, մեր ուժը՝ մեր ժողովուրդի միասնության մեջ է»,- ընդգծել է Պուտինը: