Ամերիկացի գնդապետն անօրինական է համարել թուրքական զինուժի գտնվելն Իրաքում
International newsԾայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում Միացյալ Նահանգների խոսնակ, գնդապետ Ջոն Դորիանը Իրաքում թուրք զինվորների գտնվելն անօրինական է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Իրաքի տարածքում գտնվող թուրքական բանակն իրաքյան կառավարության թույլտվությամբ չի եկել և անօրինական է»,- ասել է Դորիանը: Նա հիշեցրել է, որ միջազգային կոալիցիայի շրջանակում մյուս ուժերն ու երկրները Իրաքի տարածքում են գտնվում այդ երկրի թույլտվությամբ: «Այս ուժերը ԻՊ դեմ պայքարում ցամաքից և օդից աջակցելու են Իրաքի բանակին»,- ասել է ամերիկացի գնդապետը: