Սիրիայի հակամարտությունը չի կարող լուծվել առանց ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փոխհամաձայնության. ԳՖՀ-ի ԱԳՆ
International newsՍիրիայի հակամարտության կարգավորումն անհնարին Է առանց ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փոխհամաձայնության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Պարզ Է, որ Սիրիայի խնդրում առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ փոխըմբռնման հասնելու հակամարտության կարգավորման եւ արյունահեղության դադարեցման հույս չի լինի»,-ասել Է նա:
Շեֆերը նաեւ հայտնել Է, որ արեւմտյան երկրների «հնգյակը»՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան, ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների մակարդակով Բեռլինում կքննարկի Սիրիայում ՌԴ-ի քաղաքականության նկատմամբ ընդհանուր մոտեցման մշակումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: