ՄԱԿ-ը հրապարակել Է Հալեպում ավերածությունների արբանյակային լուսանկարները
International newsՄԱԿ-ը ցուցադրել Է ﬖասի արբանյակային լուսանկարները, որը Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվել Է սեպտեմբերի կեսերից ﬕնչև այդ ամսվա վերջն ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած մարտերի հետևանքով: Լուրը գրում է «Ինտերֆաքս»-ը:
ՄԱԿ-ի Ուսուﬓական և գիտահետազոտական ինստիտուին առընթեր UNOSAT հետազոտական ծրագրի աշխատակից Լարս Բրոմլին հայտնել Է, որ այն շրջաններին, որոնք ավելի վաղ տուժել Էին մարտական գործողություններից, «լայնածավալ լրացուցիչ ﬖաս Է պատճառվել»:
Նա նշել Է, որ ՄԱԿ-ն այդ լուսանկարները ԱՄՆ-ի Պետդեպարտաﬔնտի համաձայնությամբ ստացել Է Digital Globe աﬔրիկյան ընկերությունից՝ Երկրի դիստանցիոն զոնդավորման ﬕ քանի քաղաքացիական արբանյակների առևտրային օպերատորից:
Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Հալեպի արևելյան շրջաններում ռազմական գործողություն սկսելու մասին:

