Անկարան պատրաստ է ԵՄ–ի հետ անվիզա ռեժիմի շուրջ բանակցել Յագլանդի միջնորդությամբ
International newsԹուրքիան մշակել է Եվրամիության հետ բանակցություններում խնդիրների կարգավորման ճանապարհային քարտեզը, հայտնել է Habertürk–ը։
Հիմնականում դա վերաբերում է հակաահաբեկչական օրենքների շուրջ տարաձայնություններին։
2016-ի հոկտեմբերի Թուրքիայի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար անվիզա ռեժիմի ներդրումը միգրացիոն հոսքերի սահմանափակման մասին ԵՄ-ի ու Անկարայի միջեւ համաձայնության դրույթներից մեկն է։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ավելի վաղ հայտնել էր, որ անվիզա ռեժիմի ներդրումը անհնար է, եթե թուրքական կողմը չվերանայի հակաահաբեկչական խիստ օրենսդրությունը։
Habertürk-ի տեղեկացմամբ Թուրքիան ու ԵՄ-ն պայմանավորվել են՝ անվիզա ռեժիմի ներդրման համար անհրաժեշտ մնացած հինգ չափորոշիչներից չորսի շուրջ։Դրանց շուրջ արդեն բանակցություններ են ընթանում Եվրահանձնաժողովի հետ ու մինչեւ հոկտեմբերի վերջ ծրագրվում է ընդունել համապատասխան օրենսդրական ակտեր, գրում է թերթը։ Առավել սուր հարցի՝ հակաահաբեկչական օրենքների շուրջ Թուրքիան առաջարկել է բանակցություններն անցկացնել ԵԽ գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդի հովանու ներքո։ Անկարան առաջնորդվում է նրանով, որ այդ ձեւաչափով երկխոսությունը ավելի արդյունավետ կլինի ու կախված չի լինի Եվրահանձնաժողովի հետ բանակցություններից։
ԵՄ անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները այս տարվա մարտին համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման ծրագիր, ըստ որի բոլոր անլեգալ միգրանտները, որոնք Թուրքիայից Հունաստան են ժամանում, պետք է հետ վերադարձվեն։ Իսկ ԵՄ-ն էլ պարտավորվել է Թուրքիային 6 մլրդ եվրո վճարել՝ փախստականների ընդունելության հետ կապակցված ծախսերի համար։ Թուրքիայի իշխանություններն էլ բազմիցս սպառնացել են խզել այդ համաձայնութունը, եթե մինչեւ հոկտեմբերի վերջ ուժի մեջ չմտնի ԵՄ հետ անվիզա ռեժիմը։