Գերմանացի երգիծաբանը քննադատել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները
International newsԳերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ գերմանական դատարանը կասեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ իր դեմ հարուցված դատական գործը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
Միաժամանակ, երգիծաբանը խստորեն քննադատել է Թուրքիայի կառավարության պահվածքը արվեստագետների, լրագրողների, ընդդիմադիրների դեմ` նշելով, որ գործիչներն այդ երկրում չունեն արդար դատավարության իրավունք:
Գերմանացի դատախազները որոշում են կայացրել այն մասին, որ երգիծաբան Յան Բյոհերմանիսատիրիկ բանաստեղծությունը քրեորեն հետապնդելի արարք չէ` ուղղված Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Մայնց քաղաքի դատախազները հայտնել են, որ հանում են բոլորմեղադրանքները Բյոհերմանից:
Հեռուստահաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոհերմանը գերմանական հեռուստաալիքիերգիծական հաղորդման ժամանակ թուրքական դրոշի և Էրդողանի դիմանկարի առաջ նստածբանաստեղծություն էր ընթերցել, որում ասում էր, թե նախագահը սեռական հարաբերություններունի այծերի և ոչխարների հետ, իսկ «մանկական պոռնոգրաֆիա դիտելու ժամանակ սիրում է ճնշելփոքրամասնություններին, ծեծել քրդերին և քրիստոնյաներին&raqu o;: Ավելի վաղ գերմանացիկոմիկն Էրդողանին ծաղրի էր ենթարկել չափից ավելի մեծ ծախսեր կատարելու և քաղաքացիականազատությունները ճնշելու համար, ինչից հետո թուրքական կողմը բողոքի նոտա էր հանձնելԹուրքիայում Գերմանիայի դեսպանին: